Submitted by Անի Երյան on
Ադրբեջանական և թուրքական մամուլով Խաչատուր Սուքիասյանի մասին ֆեյք լուրեր են տարածվել․ Աննա Մկրտչյան

Ադրբեջանական և թուրքական մամուլով Խաչատուր Սուքիասյանի մասին ֆեյք լուրեր են տարածվել․ Աննա Մկրտչյան

Ադրբեջանական  «Haqqin .az» լրատվականը, հղում անելով թուրքական haber sol org tr կայքին, լուր է տարածել, թե իբր ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներգրավված է ՀԷՑ-ը թուրքական ընկերությանը վաճառելու բանակցություններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։

 

«Լուրը չի համապատասխանում իրականությանը։ Խաչատուր Սուքիասյանը ոչ մի ընկերության հետ, ոչ ՀԷՑ-ի վաճառքի և ոչ էլ այլ ընկերությունների վաճառքների հարցերով երբեք չի՛ բանակցել, չի՛ էլ բանակցելու։

Նկատենք, որ այս նույն լուրը ամիսներ առաջ տարածել էին Սուքիասյանի մասին պարբերաբար ֆեյք լուրեր տարածող , պատվեր կատարող հայկական լրատվականները և նախկին ռեժիմի քարոզիչները։

Հիշեցնենք նաև, որ տարիներ շարունակ նույն լրատվականները նմանատիպ ֆեյք լուրեր դարձյալ տարածել են. այն ժամանակ էլ գրում էին, թե իբր Սուքիասյանը գնելու է Երևանի համալսարանները, որոնք իբր դառնալու էին թուրքական հյուրանոցներ»։

Կիսվել այս նյութով

facebookxtelegram
 

Ավելացնել նոր մեկնաբանություն