ԱՄՆ-ն կրկին աշխարհի ամենաուժեղ երկիրն է․ Թրամփ
ԱՄՆ-ն կրկին աշխարհի ամենաուժեղ երկիրն է, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հենց նոր հայտարարվեցին աշխատատեղերի ստեղծման գերազանց թվեր, որոնք զգալիորեն գերազանցում են սպասումները։ ։ ԱՄՆ-ն պետք է շատ ավելի քիչ վճարի իր պարտատոմսային փոխառությունների համար։
Մենք կրկին աշխարհի ամենաուժեղ երկիրն ենք և, հետևաբար, պետք է վճարենք ամենացածր տոկոսադրույքը։ Սա տարեկան առնվազն մեկ տրիլիոն դոլար կխնայի տոկոսային վճարումներից», - գրել է ԱՄՆ նախագահը սոցիալական իր էջում։
Ավելացնել նոր մեկնաբանություն