Опубликовано detq-editor -
Թեհրանը հերքում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցի ժամանակ միջուկային օբյեկտներ մուտքի թույլտվության մասին մեղադրանքները

Թեհրանը հերքում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցի ժամանակ միջուկային օբյեկտներ մուտքի թույլտվության մասին մեղադրանքները

 

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հերքել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի՝ Թեհրան կատարած այցելության ժամանակ անհատներին միջուկային օբյեկտներ մուտքի թույլտվություն տրամադրելու վերաբերյալ հնչող մեղադրանքները: Այս մասին Քամալվանդին ասել է իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

 

Քամալվանդին ընդգծել է, որ երբ Գրոսսին և նրան ուղեկցող պատվիրակությունը Իրանում էին, ֆիզիկական անձանց մուտքի թույլտվության հարցը երբևէ չի բարձրացվել։ Նրա խոսքով՝ եթե անգամ նման խնդրանք ներկայացվեր, իրանական կողմը կտրականապես դեմ կլիներ։

 

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչն ընդգծել է, որ միջուկային օբյեկտներում նոր տեսախցիկների տեղադրման վերաբերյալ քննարկումներ կամ պայմանավորվածություններ չեն եղել։ Նա նաև մեկնաբանել է Իրանի միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների ավելացման մասին պնդումները․ պաշտոնյան ընդգծել է, որ ստուգումների քանակն ավելանում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

 

Վերջինս միևնույն ժամանակ հերքել է այն տեղեկությունը, թե Իրանը պատրաստ է երեք միջուկային օբյեկտներ մուտքի թույլտվություն տրամադրել։ Նա հավելել է, որ Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն հակասում խորհրդարանի ռազմավարական օրենքին և կիրականացվեն դրան համապատասխան։

Добавить комментарий