Опубликовано detq-editor -
ԱՄՆ-ն շարունակում է մաքսանենգ ճանապարհով Սիրիայից նավթ տեղափոխել

ԱՄՆ-ն շարունակում է մաքսանենգ ճանապարհով Սիրիայից նավթ տեղափոխել

 

Ամերիկացի զինվորականները շարունակում են մաքսանենգ ճանապարհով Սիրիայից գողացված նավթի տասնյակ տանկերներ տեղափոխել Իրաքում իրենց վերահսկողության տակ գտնվող բազաներ։ Այս մասին տեղեկացնում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը։

 

Հաղորդվում է, որ Սիրիայում ԱՄՆ օկուպացիոն ուժերը պատերազմից տուժած արաբական երկրից մաքսանենգ ճանապարհով գողացված նավթի նոր խմբաքանակ են ներմուծել։ Հրապարակման համաձայն՝ ամերիկյան զորքերը Իրաքի հետ Ալ-Մահմուդիա սահմանային ապօրինի անցակետերով նավթի տանկերներով բեռնված 23 բեռնատար են տեղափոխել։

 

Տեղական աղբյուրները նաև հայտնել են, որ Ալ-Վալիդ սահմանային ապօրինի անցակետով նույնպես Իրաք են ուղարկվել Սիրիայից գողացված նավթով բեռնված 34 ծանր բեռնատար և տանկեր։

 

Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ ամերիկյան զորքերը մեկ գիշերվա ընթացքում ավելի շատ սիրիական նավթ են թալանել: Ալ-Յարուբիա գյուղի տեղական աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ օկուպացիոն ուժերը գողացված նավթի նոր խմբաքանակներ են մատակարարել սիրիական Ալ Ջազիրա և Արևելյան շրջանների հանքավայրերից։

Добавить комментарий