Опубликовано H.Aslanyan -
պակիստան

Հնդկաստանն ու Պակիստանը փոխհրաձգություն են սկսել Քաշմիրի սահմանին

Հնդիկ և պակիստանցի զինվորականները փոխհրաձգություն են սկսել քաղաքականապես լարված Քաշմիրի սահմանին: Կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում միջադեպը՝ մեղադրելով միմյանց:

Պակիստանի պետական PTV հեռուստաընկերությունը, վկայակոչելով անվտանգության աղբյուրները, հայտնել է, որ հարձակման արդյունքում վիրավորվել են երկու զինվոր և երկու քաղաքացիական անձ։

Իր հերթին հնդկական NDTV հեռուստաալիքը, հղում անելով իր անվտանգության աղբյուրներին, հայտնել է, որ պակիստանցի զինվորները սկսել են անսպասելի կրակ, ինչին Հնդկաստանի ուժերը պատասխանել են փոխհրաձգությամբ։

Պակիստանի բանակը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը, իսկ Հնդկաստանի պաշտոնյաները չեն արձագանքել լրատվականների հարցումներին։

Добавить комментарий