Опубликовано detq-editor -
Թուրքիան ջանքեր է գործադրում Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու համար. Չավուշօղլու

Թուրքիան ջանքեր է գործադրում Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու համար. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ թուրքական կողմը Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու նպատակով ջանքեր է գործադրում։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Չավուշօղլուն այս մասին ասել է Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած խորհրդաժողովի ժամանակ։

 

Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ հարցը քննարկել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ «Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը սևծովյան հացահատիկի վերաբերյալ համաձայնագրի սահուն իրականացման և հետագա երկարաձգման համար»,- ասել է նա։

 

Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Վասկովն ասել էր, որ Կիևն այս հարցով դիմել է Անկարային և ՄԱԿ-ին, սակայն դեռևս պատասխան չի ստացել։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ համաձայնագիրը կշարունակվի, եթե հաշվի առնվեն նաև ռուս արտադրողների շահերը։

 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ 2022 թվականի հուլիսին Ստամբուլում չորս ամիս ժամկետով համաձայնագիր ստորագրվեց, որի շրջանակում հացահատիկ է արտահանվում ուկրաինական երեք նավահանգիստներից։ Համաձայնագիրը ևս չորս ամսով երկարաձգվել է 2022 թվականի նոյեմբերին, դրա ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։

Добавить комментарий