Опубликовано detq-editor -
Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «Ժողովրդական դաշինքի» մեջ մտնող 6 կուսակցության կողմից հայտարարվել է ընդդիմադիր միակ թեկնածուն։ 5 ժամ տևած հանդիպումից հետո ընդդիմադիր թեկնածուի անունը հայտարարել է «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն։ Օրերս  «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները, խոսելով «Վեցյակի սեղանի» մասին, դժգոհություն էր հայտնել. «Այս սեղանն այլևս ողջախոհության հարթակ չէ, այն վերածվել է նոտարական սեղանի, որն աշխատում է միասնական թեկնածուին հ

Թուրքիայի ընդդիմությունն առաջադրել է իր թեկնածուին

Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «Ժողովրդական դաշինքի» մեջ մտնող 6 կուսակցության կողմից հայտարարվել է ընդդիմադիր միակ թեկնածուն։

5 ժամ տևած հանդիպումից հետո ընդդիմադիր թեկնածուի անունը հայտարարել է «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն։

Օրերս  «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները, խոսելով «Վեցյակի սեղանի» մասին, դժգոհություն էր հայտնել. «Այս սեղանն այլևս ողջախոհության հարթակ չէ, այն վերածվել է նոտարական սեղանի, որն աշխատում է միասնական թեկնածուին հաստատելու  համար՝ բոլոր այլընտրանքները սև ցուցակում ընդգրկելով»։ Տարաձայնությունը ծագել էր այն պատճառով, որ հինգ կուսակցություններ առաջարկել են Քըլըչդարօղլուի թեկնածությունը, իսկ «Լավ» կուսակցությունը մտադիր էր քննարկել Ստամբուլի և Անկարայի քաղաքապետների թեկնածությունները։

Նա հայտարարել էր, որ իր կուսակցությունը դուրս է եկել ընդդիմադիր 6 կուսակցության կազմած դաշինքից։ Մերալ Աքշեները կվերադառնա ընդդիմադիր դաշինք, եթե Ստամբուլի և Անկարայի քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշն ընդդիմության հաղթանակի դեպքում նշանակվեն փոխնախագահների պաշտոնում։

Մարտի 10-ին կամ 11-ին կհայտարարվի քվեարկության պաշտոնական օրը։ Նշենք, որ Թուրքիայի ընդդիմությունը կտրականապես դեմ է ընտրությունների հետաձգման գաղափարին։ Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունից հայտնել էին, որ ընտրությունները հետաձգելու հարց չկա։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով այս թեմային, նշել է․ «Էրդողանի և թուրքական իշխանության նախընտրական ու քարոզչական մարտավարությունը երբեմն մասնակի, երբեմն գլոբալ առումով կարող է փոխվել՝ կապված երկրաշարժի հետ, սակայն կարելի է կարծիք հայտնել, որ դեռ վաղ է Էրդողանի քաղաքական կարիերան ավարտված համարել, ինչպես նաև դժվար է նրան պատկերացնել շարքային ընդդիմադիրի կամ թոշակառու նախագահի դերում»։  

 

Добавить комментарий