համաս

ՀԱՄԱՍ-ը կազատի մնացած պատանդներին միայն Իսրայելի հետ համաձայնության պահպանման դեպքում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ կազատի մնացած պատանդներին միայն այն դեպքում, եթե պահպանվի Իսրայելի հետ հրադադարի համաձայնագիրը: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով շարժման հայտարարությանը։

Գործակալության տվյալներով՝ շարժումը հավելել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ։

Ավելի վաղ Al Jazeera-ն հայտնել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հանձնել չորս պատանդների մարմինները։

Հունվարի 19-ից Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Գազայի հատվածում հրադադար է գործում։ Համաձայնագիրը ենթադրում է իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց։
 

Добавить комментарий