Ալեն

Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա. Ալեն Սիմոնյան

Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ ու պատճառ չլինի»,- ասել է նա։

Սիմոնյանը նշել է, որ ՀՀ-ն որևէ տարածքային պահանջ չունի և իր հանձն առած պարտավորություններին ու համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է, և հետևողականորեն շարունակելու է աշխատանքը՝ խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ:

«Իրադարձությունները շատ արագ են զարգանում, և կարող է մոտ օրերս շատ հետաքրքիր զարգացումներ լինեն»,- ընդգծել է նա:

Добавить комментарий