
Եթե ցանկանում եք Բաքվում պահվողները վերադառնան, եկեք այդ թեմային «շատ ձեռք չտանք»․ Ալեն Սիմոնյան
Եթե ցանկանում եք գերիները վերադառնան, եկեք այդ թեմային «շատ ձեռք չտանք»:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․
«Փորձը ցույց է տալիս, որ այդ թեման շարունակվում է և մեզ համար առաջնային է:
Եթե տեսանելի քայլեր անենք, հնարավոր է գերիները երբևիցե չվերադառնան: Եթե մեզ մեղադրում են, ապա ինչպես 150 գերուց դարձավ 23»,- նշել է նա:
«Բաքվում գտնվող ռազմագերիների շարքում ՀՀ իշխանությունների համար անցանկալի անձ չկա, Հայաստանը շահագրգռված է նրանց բոլորի վերադարձով»,- ընդգծել է Սիմոնյանը:
Добавить комментарий