վազգեն

Վազգեն Սարգսյանի պատկերացումներում բանակն առաջին հերթին ընդգծված գաղափարական հենք ուներ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վերջին 3 տասնամյակներում Վազգեն Սարգսյան անուն/ազգանունը մշտապես դիտարկվել է բանակի ու բանակաշինության կողքին:

Վազգեն Սարգսյանի պատկերացումներում բանակն առաջին հերթին ընդգծված գաղափարական հենք ուներ, որտեղ յուրաքանչյուրը` շարքայինից մինչև գեներալ, գիտեր իր անելիքը, գիտակցում էր իր առաքելության կարևորությունը և գիտեր, թե ինչու է հենց ինքը բանակի մի մասնիկը:

Այս տարիների ընթացքում ինչ ասես, որ չեղավ մեր հետ, ովքեր ասես չփորձեցին կոտրել և արմատախիլ անել երկրի թիվ մեկ ինստիտուտը, սակայն 90-ականների ցեմենտված գաղափարախոսությունը և ներդրված կյանքերը իմունիտետ, ըստ այդմ` առողջ ծիլեր են պահպանում բանակի վերածննդի ու բանակն իր ճիշտ հուն վերադարձնելու համար:

Ծնունդդ շնորհավոր ՍՊԱՐԱՊԵՏ»:

Добавить комментарий