վարժակամ

Ապրիլի 1-ից հունիսի 13-ը ՀՀ-ում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Ապրիլի 1-ից հունիսի 13-ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Նշվում է, որ որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հետ՝ շարունակել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների բարելավումը, ինչպես նաև ներգրավված ուժերի, տեխնիկական նոր լուծումների միջոցով կատարելագործել ՀՀ պետական սահմանի պահպանության համակարգը:

Добавить комментарий