ռո

Սա միջնորդավորված պատերшզմ է ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև. պետքարտուղարը՝ ուկրաինական ճգնաժամի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս-ուկրաինական պատերազմը դիտարկում է որպես ձգձգված, փակուղային հակամարտություն, որը պետք է ավարտել. այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«​​​​Անկեղծ ասած՝ սա միջնորդավորված (պրոքսի) պատերազմ է միջուկային տերությունների՝ Ուկրաինային օգնող ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև: Այն պետք է ավարտել: Եվ ոչ ոք այն ավարտին հասցնելու գաղափար կամ ծրագիր չունի։  Մինչ այժմ ուկրաինացիների և Կապիտոլիումում նրանց դաշնակիցների և այլ երկրների ծրագիրը հետևյալն է՝ եկեք շարունակենք նրանց տալ այնքան (օգնություն), որքան անհրաժեշտ է և այնքան ժամանակ, որքան պատերազմը կշարունակվի:  Դա ռազմավարություն չէ», - ասել է պետքարտուղարը:

Ռուբիոն ընդգծել է, որ թեև ՌԴ-ն մեծ երկիր է, այնուամենայնիվ այն ևս խնդիրներ ունի, ուստի իրավիճակը փակուղային է:

«Սա բացատրվել է բոլորին և շատ պարզ:  Այն ամենը, ինչ նախագահը փորձում է անել այստեղ, պարզելն է, թե արդյոք կա ճանապարհ դեպի խաղաղություն:  Մենք պետք է ներգրավենք երկու կողմերին՝ ռուսներին և ուկրաինացիներին։  Մենք ուկրաինացիներին խնդրեցինք դա չսաբոտաժի ենթարկել։  Երբ փոխնախագահը շեշտեց, որ դիվանագիտություն է պահանջվելու նման հարցերը լուծելու համար, նախագահ Զելենսկին, ցավոք, որոշում կայացրեց մարտահրավեր նետել փոխնախագահին և սկսեց կասկածի տակ դնել, թե արդյոք դիվանագիտությունը հնարավոր է՝ ըստ էության սաբոտաժի ենթարկելով և խափանելով նախագահի ծրագիրը», - ասել է Ռուբիոն՝ նկատի ունենալով փետրվարի 28-ին Սպիտակ տանը Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև տեղի ունեցած թեժ լեզվակռիվը։

Միևնույն ժամանակ պետքարտուղարն ասել է, որ դիրքորոշման վերանայում է տեղի ունեցել:

«Հակամարտության լուծումը զիջումներ կպահանջի երկու կողմերից, բայց պետք է երկուսն էլ սեղանի շուրջ նստեն:  Ակնհայտ է, որ ուկրաինացիները պետք է այնտեղ լինեն:  Դա իրենց երկիրն է:  Ռուսները պետք է լինեն սեղանի շուրջ։  Եվ միայն նախագահ Թրամփը կարող է դա հնարավոր դարձնել», - եզրափակել է նա:

Добавить комментарий