
Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը, բայց մնում է ՀԱՊԿ անդամ. ՌԴ փոխարտգործնախարար
Հայաստանը չի տեղեկացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին, բայց մտադիր էլ չէ դուրս գալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Երևանը մեզ չի ծանուցել դուրս գալու մասին։ Նրանք մտադիր չեն դուրս գալ, նրանք սառեցրել են իրենց ակտիվությունը, բայց միևնույն ժամանակ մնում են ՀԱՊԿ անդամ»,- ասել է Պանկինը։
Նա նաև նշել է, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ ՀԱՊԿ-ի բյուջե իր անդամակցության գումարը չվճարի, կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել»։
«Մինչև հունվարի 1-ը կարող է ստեղծվել իրավիճակ, երբ երկու տարվա չվճարման համար երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել»,- ասել է Պանկինը` ընդգծելով, որ «հավանաբար որևէ մեկին չեն վտարի»։
Նա նշել է, որ արդեն եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով։
Добавить комментарий