Опубликовано detq-editor -
Իրանի և Ռուսաստանի նախագահներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության հարցերին

Իրանի և Ռուսաստանի նախագահներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության հարցերին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերին։ Ինչպես տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հայտնել է, որ երկու նախագահները քննարկել են Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները։

«Երկու կողմերը համակարծիք են եղել, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ, քննարկվել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը»,- ասել է նա։

Ավելի վաղ երկու նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին նաև Սիրիայում տիրող իրավիճակը, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը։

Նշենք, որ սա 2023 թվականի ընթացքում Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև երրորդ հեռախոսազրույցն է։

Добавить комментарий