իսրայել

Իսրայելական ուժերը թիրախավորել են Արևմտյան ափի և Գազայի շրջանները

Իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափի մի քանի քաղաքների ու գյուղերի վրա, ինչպես նաև հարվածներ հասցրել Գազայի հատվածին: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Արևմտյան ափի Նաբլուս քաղաքում բախումներ են սկսվել տեղի երիտասարդների հետ, որից հետո Իսրայելի բանակը լրացուցիչ ռազմական ուժեր է ուղարկել քաղաք:

Ջենին քաղաքում իսրայելական ռազմական ուժերը ներխուժել են տներ և մզկիթներ։ Բացի այդ, Թուլկարմ քաղաքից արևելք գտնվող Նուր Շամս ճամբարում ավերել են բազմաթիվ տներ: Իսրայելական հարձակումների պատճառով ճամբարից մեծ թվով բնակիչներ են հեռանում։

Բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 9000-ը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հավաստիացրել է Հորդանան գետի Արևմտյան ափի բնակիչներին, որ իրենք պետք է գործեն ճիշտ այնպես, ինչպես գործել են Գազայում՝ տարհանելով բնակիչներին, մաքրելով տարածքը և ոչնչացնելով «ահաբեկչական ենթակառուցվածքը»։

Իսրայելական բանակը նաև օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի արևմուտքում գտնվող Թել ալ-Սուլթան շրջանի ուղղությամբ։

Հաղորդվում է մարդկային կորուստների և նյութական վնասների մասին։ Զոհերի կամ վիրավորների հստակ թիվը չի նշվում։Ավելի վաղ Գազա քաղաքի արևելքում իսրայելական անօդաչուի հարվածից երեք մարդ էր զոհվել։


 

Добавить комментарий