ՄԱԿ

ԱՄՆ-ն և ՌԴ-ն Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ հրատապ խորհրդակցություններ են խնդրել

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Սիրիայում իրավիճակի վերաբերյալ փակ խորհրդակցություններ անցկացնելու հարցումով։ Telegram-ի իր ալիքում ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչությունը։

«Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել են հրատապ փակ խորհրդակցություններ անցկացնել՝ Արևմտյան Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների հետ կապված: Մենք ակնկալում ենք, որ Խորհրդի դանիական նախագահությունը դրանք կնշանակի մարտի 10-ին՝ Նյու Յորքի ժամանակով ժամը 10:00-ին»,- նշել է ռուս դիվանագետը:

 

Добавить комментарий