Սիրիա

Իրավիճակը Սիրիայում. փաստեր, արձագանքներ. ամփոփ

 Սիրիայի Լաթաքիայի և Տարտուսի շրջաններում երեկ շարունակվել են նախկին նախագահ Ասադի կողմնակիցների և կառավարական զինված ուժերի միջև արյունալի բախումները՝ չնայած երկրի ՊՆ-ն հայտարարել էր, որ ավարտել է ռազմական գործողությունը Ասադի կողմնակիցների դեմ: Արդյունքում բազմահազար զոհեր ու վիրավորներ կան, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:

-        Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ արյունալի ջարդերի զոհերի թիվը առնվազն 1130 է, որից 830-ը՝ խաղաղ բնակիչներ: Պաշտոնական տվյալներ առայժմ չկան: Զոհերի թվում կան նաև 2 հայ՝ հայր և որդի: Այլ աղբյուրներ ավելի մեծ թիվ են նշում՝ ընդհուպ 4000 զոհ:

-        Սիրիայի ՊՆ-ն երեկ հաղորդել է ռազմական գործողության ավարտի մասին, սակայն համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ նույնիսկ դրանից հետո կռիվները շարունակվել են:

-        Սիրիայի ժամանակավոր նախագահ Ալ-Շարաան խոստացել է պատժել խաղաղ բնակչության արյունալի ջարդերի մեղավորներին:

-        Տարբեր երկրներ, այդ թվում՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Արաբական երկրների լիգայի կազմակերպությունը, դատապարտել են կատարվածը՝ կոչ անելով դադարեցնել խաղաղ բնակչության ջարդերը և պատժել պատասխանատուներին:

-        ՌԴ-ն և ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ են հրավիրել Սիրիայի հարցով:

-        ՄԱԿ-ը տարհանել է իր անձնակազմի մի մասը Սիրիայից բախումների ֆոնին:

-        Սփյուռքում հայ հանձնակատարի գրասենյակը երեկ հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ առայժմ անհնար է տարհանել տեղի հայ բնակչությանը:

-         ՀՀ ԱԳՆ-ն ևս արձագանքել է կատարվածին՝ հայտարարելով, որ ուշադիր հետևում է տեղի ունեցող իրադարձություններին:

-        Միջազգային և հայկական վերլուծական շրջանակները ևս անդրադարձել են կատարվածին՝ այն որակելով որպես խաղաղ բնակչության ցեղասպանություն, որը էլ ավելի տարածվելու վտանգ է պարունակում:

Добавить комментарий