
Եվրախորհրդարանը մարտի 12-ի լիագումար նիստում կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը
Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում մարտի 12-ին տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` ԵԽ լիագումար նիստում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ դեբատների շրջանակում եվրախորհրդարանականների ուշադրության կենտրոնում կլինեն նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրի ներքո։ Նույն հարցի առնչությամբ հրատապ բանաձևը քվեարկության կդրվի մարտի 13-ին։
Добавить комментарий