Զենք

Թուրքիայի զենքի արտահանման ծավալները վերջին 4 տարում աճել են ավելի քան 100%-ով

Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինտիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել համաշխարհային զենքի առևտրի վերաբերյալ։ Զեկույցի համաձայն՝ 2020-2024-ին Թուրքիան համաշխարահային զենքի արտահանման մեջ ավելացրել է իր մասնաբաժինը մինչև 1.7%։ Միջանկյալ նշենք, որ այդ ցուցանիշը 2015-2019-ին կազմում էր 0.8%։  Ըստ այդ ցուցանիշների՝ Թուրքիայի զենքի արտահանման ծավալները վերջին 4 տարում աճել է 103%-ով։ Հայտնում է ermenihaber.am-ը։

Ըստ զեկույցի՝ Թուրքիան դարձել է աշխարհի 11-րդ խոշորագույն զենք արտահանող երկիրը։ Թուրքիայի զենքի ամենամեծ գնորդը Արաբական Միացյալ Էմիրություններն է,  ԱՄԷ որին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման ծավալների 18%-ը։  ԱՄԷ-ին հաջորդում են Պակիստանը` 10, Կատարը 9.9%։

Թուրքիայի ռազմարդյունաբերության մեծացմանը  զուգահեռ կրճատվել է արտերկրից զենքի գնումը։ Վերջին 4 տարվա ընթացքում Թուրքիայի մասնաբաժինը զենքի համաշխարհային ներմուծման մեջ նվազել է՝ 1.7%-ից դարձել է 1.1%։

Զեկույցում նաև նշվել է, որ հատկապես ուշագրավ է այն, որ Թուքրիան մեծացրել է զենքի արտահանման ծավալները դեպի աֆրիկյան երկրներ։ Վերջին 4 տարիների ընթացքում Թուրքիան զենք է արտահանել աֆրիկյան 9 երկիր, ինչը կազմում է Աֆրիկա մայրցամաքի սպառազինության ընդհանոր ներմուծման  11%-ը։

Добавить комментарий