
Ամերիկյան քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին հայ գերիների հարցով
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ամերիկյան քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել ադրբեջանական իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայ քրիստոնյաների և մեկ ադրբեջանցի քրիստոնյայի ազատ արձակման ուղղությամբ: Նրանց թվում է նաև Ռուբեն Վարդանյանը, ով շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ նրա հացադուլը շարունակվում է արդեն 21 օր, ինչի հետևանքով, Ադրբեջանում անազատության մեջ գտնվելով, նրա առողջական վիճակն արագորեն վատանում է:
Իրենց ուղերձում ստորագրողները վկայակոչում են խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հավաստի հաղորդագրությունները՝ ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի հնարավորություններ ունի այս ճգնաժամը լուծելու համար, և որ արագ գործողություններ են անհրաժեշտ քրիստոնյաների կյանքը փրկելու համար»:
Նամակն ամբողջությամբ՝ https://www.christiannewswire.com/christian-leaders-letter-to-president-trump-calls-for-urgent-action-on-24-christian-hostages/:
Добавить комментарий