
Բաքուն ածանցյալ պահանջներ ունի․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները: Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը:
Խոսքը միջազգային հայցերի հետքաշման եւ սահմանին երրորդ երկրներին պատկանող ուժեր չտեղակայելու մասին է։
Հայաստանի ԱԳՆ-ն շտապեց աչքալուսանք տալ, թե` «Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման»։ Սկսել են խորհրդակցություններ «ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ»։
Չնայած ՔՊ-ականներից ոմանք երեկ այս հայտարարությունն ակտիվորեն տարածում էին, սակայն մասնավոր զրույցներում խոստովանում էին, որ սա չի նշանակում, թե պայմանագիրը ստորագրվելու է՝ Բաքուն ածանցյալ պահանջներ է առաջ քաշել:
Խոսքը Սահմանադրությունը փոխելու մասին չէ, որին Փաշինյանը համաձայնել է, այլ 350 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձի, Զանգեզուրի միջանցքի եւ Հայաստանի «ռազմական հանցագործներին» Բաքվին հանձնելու, ինչի մասին արդեն քանի անգամ հայտարարում է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը»։
Добавить комментарий