Ալիև

Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է. Ալիև

Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները պարտադիր պետք է ամրագրվեն թղթի վրա, քանի որ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մեզ պետք է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չլինի: Մեզ անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Սա է մեր ուղերձը Հայաստանին»,- ասել է նա։

Ալիևը հավելել է, որ իբր Հայաստանը մեծացնում է ռազմական ներուժը. «Սա ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են նոր պատերազմի։ Եթե խաղաղություն են ուզում, սրա կարիքը չկա»։

 

Добавить комментарий