
Բերբոքը Բաքվի հետ բանակցություններում Երևանի քայլերը «համարձակ զիջումներ» է որակել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը X-ում գրել է, որ Գերմանիան ողջունում է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը։
Բաքվի հետ բանակցություններում Երևանի քայլերը նա անվանում է «համարձակ զիջումներ»։
«Տասնամյակների պատերազմից հետո կայուն խաղաղությունն իրականություն է դարձել: Սա կարևոր է ոչ միայն տարածաշրջանի համար, այլև նրա սահմաններից դուրս: Երկար բանակցություններից հետո Հայաստանն իր համարձակ զիջումներով հնարավոր է դարձնում այս վերջին քայլը խաղաղության ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին: Կոչ եմ անում երկու կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիր»,- գրել է նա։
Փաստորեն, դատելով Բերբոքի հայտարարությունից՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում միայն Հայաստանն է գնացել զիջումների, այն էլ՝ «համարձակ», իսկ թե ինչ զիջումների մասին է խոսքը, բնականաբար, հայ ժողովուրդը դեռևս տեղյակ չէ։
Добавить комментарий