
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Հաաստան
Սպասվում է Իրանի ԱԳ նախարարի այց Հայաստան
Մոտ ապագայում սպասվում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այց Երևան:
Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
Ներկայացնելով 2024-ին երկու կողմից իրականացված այցերը՝ Միրզոյանը նաև նշեց. «Արդեն ընթացիկ տարվա փետրվարին ես հնարավորություն եմ ունեցել Ժնևում հանդիպել նախարար Արաղչիին:
Եվ առաջիկայում ևս սպասվում են շփումներ: Մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաև Երևանում»:
Добавить комментарий