Опубликовано detq-editor -
Ալիևը Լատվիան անվանել է Ադրբեջանի ռազմավարական գործընկեր

Ալիևը Լատվիան անվանել է Ադրբեջանի ռազմավարական գործընկեր

Ալիևը Լատվիան անվանել է Ադրբեջանի ռազմավարական գործընկեր

«Լատվիայի և Ադրբեջանի հարաբերությունները շատ հաջող են զարգանում, մեր երկրները ռազմավարական գործընկերներ են»,- այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը մարտի 8-ին Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ հանդիպումից հետո:

Ընդգծելով, որ մի քանի տարի առաջ երկու երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հռչակագիր, Ալիևը նշել է, որ «մենք իսկապես գործում ենք որպես ռազմավարական գործընկերներ»։

«Մենք շատ ակտիվ քաղաքական երկխոսություն ենք հաստատել։ Մի քանի այց եմ կատարել Լատվիա, այդ թվում՝ պաշտոնական։ Լատվիայի նախագահները մի քանի անգամ այցելել են Ադրբեջան։ Եվ, իհարկե նախագահի այսօրվա այցը մեր սերտ համագործակցության վառ դրսևորումն է։

Մեր համատեղ տնտեսական հանձնաժողովը գործում է շատ ակտիվ, ինչպես նաև պարբերաբար հանդիպումներ է անցկացնում»,- հավելել է Ալիևը։

Добавить комментарий