Արմեն

Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ներխուժել Հայաստան, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՄՆ-ն սկսեց լայնածավալ օդային պատերազմ Եմենի դեմ։

Այս գիշեր Իսրայելը վերսկսեց Գազայի ցեղասպանությունը՝ մեկ գիշերվա ընթացքում սպանելով առնվազն 350 պաղեստինցի։

Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ներխուժել Հայաստան՝ մոտավորապես այն պահին, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին։

Փաշինյանն ու ՔՊ-ն քնեցնում են հայ ժողովրդին՝ խաղաղության պայմանագրի մասին հեքիաթներ պատմելով, իսկ խորհրդարանական «ընդդիմությունը» զբաղված է ժամավաճառությամբ։

Տխուր և անպատրաստ վիճակ է։

Այնինչ պատերազմին պատրաստ լինելը չի նշանակում միայն զենք ունենալ, այլ նաև ոգի, միասնություն և կամք՝ ամեն գնով պաշտպանելու մեր հայրենիքը, ազգային արժանապատվությունը և ազատությունը։

Հայաստանին հայկական ռազմաքաղաքական ղեկավարություն է պետք...»:

 

Добавить комментарий