Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի չկարգավորված լինելու վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի 2022թ. փետրվարի 17- ի, հունիսի 8-ի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2023թ. հոկտեմբերի 12-ի բանաձևերից հետո Շվեյցարիայի օրենսդիր մարմնի զույգ պալատների կողմից ընդունված միջնորդությունը, ի հեճուկս օկուպանտ ևցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի և Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանի, հերթական ապացույցն է առ այն, որ միջազգային հանրությունն Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծված»:

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորված չէ. Ստեփան Հասան-Ջալալյան

ԱԴՐԲԵՋԱՆ-ԱՐՑԱԽ ԿՈՆՖԼԻԿՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՉԷ. ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՑՈւՅՑԸ

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը գրել է․

«2025թ. մարտի 18-ին Շվեյցարիայի Դաշնային Ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել է «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղում. թույլ տալ հայ բնակչության վերադարձը» վերնագրով միջնորդությունը:

 Նախքան վերին պալատի կողմից նշված միջնորդության ընդունումը երեք ամիս առաջ՝ 2024թ. դեկտեմբերի 17-ին, Շվեյցարիայի Դաշնային Ժողովի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդն էր ընդունել նույն միջնորդությունը:

Համաձայն նշված միջնորդության՝ «Դաշնային խորհուրդը պարտավոր է հնարավորինս շուտ, բայց առավելագույնը մեկ տարվա ընթացքում կազմակերպել Լեռնային Ղարաբաղում խաղաղության միջազգային ֆորում։ Այս ֆորումի նպատակն է թույլ տալ բաց երկխոսություն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ներկայացուցիչների միջև՝ միջազգային հսկողության ներքո կամ առանցքային միջազգային դերակատարների ներկայությամբ, որպեսզի բանակցեն տարածաշրջանում սերունդներ շարունակ ապրած հայ բնակչության հավաքական վերադարձի շուրջ։»:

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի չկարգավորված լինելու վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի 2022թ. փետրվարի 17- ի, հունիսի 8-ի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2023թ. հոկտեմբերի 12-ի բանաձևերից հետո Շվեյցարիայի օրենսդիր մարմնի զույգ պալատների կողմից ընդունված միջնորդությունը, ի հեճուկս օկուպանտ ևցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի և Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանի, հերթական ապացույցն է առ այն, որ միջազգային հանրությունն Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծված»:

 

Добавить комментарий