Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Մևլութ Չավուշօղլուի հետ
Իրանի Իսլամական Հանրապետությունը զգուշացնում է բոլոր պետություններին խելամտորեն վերաբերել իսրայելական ռեժիմի վարքագծին և թույլ չտալ սիոնիստներին ոտք դնել Կովկասի տարածաշրջանում։ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այդ մասին հայտարարել է չորեքշաբթի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրանի և Թուրքիայի անվտանգության համագործակցությանը՝ Աբդոլլահիանը նշել է. «Մենք Թուրքիայի անվտանգությունը համարում ենք մեր անվտանգությունը»։
Նա ընդգծել է, որ Իրաքի Քուրդիստանում տեղակայված զինվորականները և Աֆղանստանում տեղակայված ԻՊ զինվորականները Թեհրանի և Անկարայի ընդհանուր մտահոգություններից են:
Միջազգային իրավունքի համաձայն՝ Իրանը և Թուրքիան իրենց իրավունք են վերապահում պաշտպանվելու ցանկացած «ահաբեկչական» գործողության կամ խմբավորման դեմ, նշել է նա։
Добавить комментарий