ԵՄ

Հայաստանը կհամագործակցի ԵՄ առաքելության հետ խաղաղության համաձայնագրի կնքումի հետո էլ․ ԱԳՆ

Հայաստանը պատրաստվում է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ Բաքվի մասնակցությամբ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ըստ որի դիտորդները պետք է լքեն հայ-ադրբեջանական սահմանը։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։  

«Մենք ԵՄ-ի հետ կարող ենք քննարկել նոր մանդատ դիտորդների համար, պարտադիր չէ, որ միայն սահմանային հարցերով լինի համագործակցությունը։ Կկարողանանք գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդների հետ շարունակենք աշխատանքը»,- նշել է փոխարտգործնախարարը։

 

Добавить комментарий