Опубликовано detq-editor -
Չնայած ամերիկյան պատժամիջոցներին Իրանը պարտավորվել է խթանել կանանց իրավունքները

Չնայած ամերիկյան պատժամիջոցներին՝ Իրանը պարտավորվել է խթանել կանանց իրավունքները

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին հայտարարել է, որ Իրանը հանձնառու է խթանել կանանց իրավունքները՝ չնայած ամերիկյան անօրինական պատժամիջոցների հետևանքով ստեղծված խոչընդոտներին։ Ինչպես փոխանցում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Էրշադին  ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կանանց, խաղաղության և անվտանգության թեմայով բանավեճում ունեցած իր ելույթում։

Զահրա Էրշադին ընդգծել է՝ Թեհրանն ընդունում է, որ կանանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերում միշտ բարելավման անհրաժեշտույուն կա: Նրա խոսքով՝ Իրանում շարունակում են աշխատել՝ իրանցի կանանց և աղջիկներին հզորացնելու, ինչպես նաև նրանց իրավուքները պաշտպանելու համար՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից հնչեցված մտահոգությունները։

«Չնայած մարտահրավերներին, ինչպիսիք են Միացյալ Նահանգների կողմից սահմանված անմարդկային միակողմանի պատժամիջոցները, Իրանը հավատարիմ է մնում կանանց իրավունքների խթանմանը և զգալի առաջընթաց է գրանցել կանանց հզորացման գործում»,- ասել է նա:

Իրանցի բանագնացը շեշտել է, որ զինված հակամարտությունները կործանարար և անհամաչափ ազդեցություն են ունենում կանանց և աղջիկների վրա, որոնք հաճախ դառնում են բռնության, տեղահանումների և մարդու իրավունքների ոտնահարման հիմնական զոհերը: Նրա համոզմամբ՝ միջազգային հանրությունը պետք է դիվանագիտության և երկխոսության միջոցով դժվարին հարցերին քաղաքական լուծումներ գտնելու և դրանցում կանանց ներգրավելու համար։

 

Добавить комментарий