Թուրք

«Խաղաղություն» կոչված թղթի գինը կամ ՀՀ իշխանությունների անտրամաբանական «տրամաբանությունը»

Հաշվի առնելով Հայաստանի իշխանության վարկանիշի աղետալի անկումը՝ ՀՀ իշխանությունների համար կյանքի ու մահվան հարց է ունենալ ցանկացած թուղթ, որի տեքստում գոնե մեկ անգամ գրված կլինի «խաղաղություն» բառը, նշում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը։

Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանությունները բոլոր առումներով նվաստացուցիչ հակառեկորդներ են գրանցում:

Իհարկե, ստեղծարար ու ոչ ստանդարտ մտածողությունը օգնում է հանգուցալուծումներ գտնել քաղաքական «հանգույցներում»։ Բայց երբ ստեղծարարությունը վերածվում է բացահայտ քաղաքական ֆարսի, դա արդեն ինչ-որ խեղկատակություն է՝ խիստ բացասական հետևանքներով։

Ընդհանուր առմամբ, փաշինյանական իշխանությունների ծրագրերը, գործողություններն ու արդյունքները կարելի է բնութագրել երեք «զրո»-ներով։

1.Զրո քաղաքական գրագիտություն,

2.Զրո քաղաքական ադեկվատություն,

3.Զրո քաղաքական կամք՝ պաշտպանելու ժողովրդի և երկրի շահերը։

Այս եզրակացության ենք գալիս ոչ միայն Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից, այլև Ադրբեջանին ուղղված ՀՀ իշխանությունների անդադար աղերսանքներ-խնդրանքներից՝ ինչ-որ տարօրինակ «թուղթ» ստորագրելու համար, որը նրանք, չգիտես ինչու, անվանում են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий