
Նիկոլ Փաշինյանն ու Մարկո Ռուբոն վերահաստատել են տարածաշրջանում տևական խաղաղության կարևորությունը
Երեկ ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ։
Ըստ Փաշինյանի գրասենյակի` զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։
Փաշինյանն ու Ռուբիոն պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։
Պետդեպը ևս մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցից։
Ըստ ամերիկյան կողմի` ԱՄՆ պետքարտուղարը վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է տևական խաղաղության կարևորությունը՝ Հարավային Կովկասում անվտանգություն և բարօրություն ապահովելու համար։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են, որ Հարավային Կովկասում ցանկացած ձևով էսկալացիան անընդունելի է։
Добавить комментарий