
Սյունիքի սահմանամերձ գյուղերում կրակոցներ են լսվում - NEWS.AM
Սյունիքի մարզի Խնածախ ու Խոզնավար գյուղերում վերջին օրերին պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում։
NEWS.am–ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն սկսել է կրակել մարտի 21–ից, առաջին օրերին՝ ավելի ինտենսիվ՝ ժամը մեկ պարբերականությամբ, իսկ վերջին օրերին կրակում են մի քանի ժամը մեկ, ամեն անգամ մոտ հիսուն կրակոց է լսվում։
Ադրբեջանցիները սկսում են կրակել գիշերը՝ երեկոյան ժամը տասից մինչեւ վաղ առավոտ։
Պաշտպանության նախարարությունը ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման վերաբերյալ որեւէ հաղորդագրություն վերջին օրերին չի տարածել, մեկնաբանություն ստանալ նախարարությունից NEWS.am–ին չհաջողվեց։
Добавить комментарий