Լտպ

Նիկոլ Փաշինյանն իրականացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկությունը. քաղաքագետ

33 տարի առաջ ճիշտ մարտ ամսին՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ինքնավար հանրապետության կարգավիճակով Ադրբեջանի կազմում մտցնելու միջոցով Ադրբեջան-Արցախը կոնֆլիկտը լուծելու օգտին:

1992 թ. մարտի 5-ին նա այդ մասին հայտարարել է «Комсомольская правда» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ:

Բարեբախտաբար, նրան չի հաջողվել իրականացնել իր հակահայկական մտադրությունը, քանզի նա իրավացիորեն և անդառնալիորեն հեռացվել է իշխանությունից:

Սակայն, դժբախտաբար 31 տարի անց Արցախի Հանրապետությունն օկուպանտ ու ցեղասպան Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը:

Ոչ ոք, ու ոչինչ երբեք չի կարող հիմնավորել, կամ արդարացնել Արցախի Հանրապետության դեօկուպացիայի չիրականացումն ու մեր հայրենակիցների՝ տիրոջ իրավունքով ու կարգավիճակով Արցախ չվերադառնալը:

Մենք կարող ենք և պետք է ազատագրենք Արցախի Հանրապետությունը:

Ռուսալեզու մեջբերումը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նշված հարցազրույցից:

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան

Добавить комментарий