Опубликовано detq-editor -
Zakir Həsənov NATO Quru Qoşunları Komandanlığının qərargah rəisi ilə görüşüb

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 9-ին Բաքվում ընդունել է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուսթաֆա Օղուզին:

Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Անդրադարձել են հետևյալ թեմաներին.

  • հայ-ադրեջանական սահմանին ու Արցախում տիրող իրավիճակին,

 ադրբեջանական մամուլում «պայմանական պետական սահման» տերմինն է շրջանառվում («ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահմանի և Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում ներկա իրադրության վերաբերյալ»),

  • ադրբեջանական բանակում կատարվող բարեփոխումներին,
  • Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներին:

Խոսելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընթացքում ձեռք բերված հաջողությունների մասին՝ ադրբեջանցի պաշտպանության նախարարը կարևորել է փոխգործակցության հետագա զարգացումը։

Մուստաֆա Օղուզը նաև հանդիպել է  Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վելիևի հետ։ Քննարկվել են առկա և հնարավոր սպառնալիքների դեմ համատեղ գործողությունների ուղղությունները։

 Մուստաֆա Օղուզը նաև հանդիպել է  Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վելիևի հետ։ Քննարկվել են առկա և հնարավոր սպառնալիքների դեմ համատեղ գործողությունների ուղղությունները։

Добавить комментарий