Խնածախում այս գիշեր կրկին կրակոցների ձայներ են հնչել. բնակիչները առավոտյան պարզել են, որ տանիքներ են վնասվել

Խնածախում այս գիշեր կրկին կրակոցների ձայներ են հնչել. բնակիչները առավոտյան պարզել են, որ տանիքներ են վնասվել

 

Գիշերը երկու անգամ կրակոցներ են եղել Խնածախում: NEWS.am-ի թղթակից Գայանե Ալեքսանյանը եղել է Խնածախում, որտեղ ֆիքսել է կրակոցները: Դրանք լսելի են եղել 10:22-ին եւ 12:15-ին: Գիշերվա ընթացքում այլ կրակոցներ չեն հնչել:

Առավոտյան պարզվել է, որ երկու տան տանիք է վնասվել գիշերվա կրակոցներից: Տան անդամները գիշերը լսել են աղմուկը, իսկ առավոտյան ստուգել և տեսել են, որ տանիքը ծակվել է:     

Խնածախի բնակիչները գրեթե ամբողջ գիշեր արթուն են անցկացնում, վախենալով որևէ վատ զարգացումից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Добавить комментарий