«Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ խոսելով Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի մասին։
«Լաչինի միջանցքն այժմ գրեթե երեք ամիս փակ է նորմալ երթևեկության համար։ Սյունիքի մարզպետ Ղուկասյանը զեկուցեց շարունակվող խցանումների հետևանքների, այդ թվում՝ հարյուրավոր բաժանված ընտանիքների մասին: Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի»,- գրել է դեսպանն իր միկրոբլոգում։
Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր հանդիպումներ է ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տնտեսական ու անվտանգության հարցերն այդ մարզերում։ Քրիստինա Քվինը հանդիպել է նաև Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին: Հանդիպման առանցքում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի քննարկումը։
Добавить комментарий