
Գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում Է, բայց երկիրը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հասնելու համար. Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ Ռուսաստանը պետք է ԱՄՆ-ին ցույց տա Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու իր պատրաստակամությունը, սակայն այս պահին Կրեմլը ձգձգում է գործընթացը։ Այս մասին նա հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն ջանքեր են գործադրում հակամարտությունը դադարեցնելու համար, «և որպես այդ ջանքերի մի մաս՝ ԱՄՆ-ն իսկապես ջանք չի խնայում»։ Սակայն, ըստ գլխավոր քարտուղարի, գնդակն այժմ գտնվում է Ռուսաստանի դաշտում, որը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հաստատման համար:
«Կարծում եմ, որ նրանք բավականաչափ արագ չեն գործում, և ինձ թվում է, ես նույնը լսում եմ նաև իմ ամերիկացի զրուցակիցներից, որ Ռուսաստանն իսկապես պետք է ավելին անի այս պատերազմին վերջ տալու համար»,- ասել է Ռյուտեն:
Добавить комментарий