
Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ. Թրամփի հետ բանակցություններում նաև քննարկվելու է Իրանի հարցը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտահերթ այցով ժամանել է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրան ուղեկցում է կինը՝ Սառա Նեթանյահուն, գրում է newsru.co.il կայքը։
ԱՄՆ է ժամանել նաև Իսրայելի կառավարության ղեկավարի ռազմական քարտուղար, գեներալ-մայոր Ռոման Հոֆմանը։
ԱՄՆ այցի և Թրամփի հետ բանակցությունների մասին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է. «Քաղաքական գործիչները կքննարկեն մաքսատուրքերի, իսրայելցի պատանդներին վերադարձնելու ջանքերի, Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների, Իրանի սպառնալիքի հետ կապված հարցեր, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանին հակազդելու ուղիները։ Վարչապետը գնահատում է իր անձնական և ջերմ հարաբերությունները նախագահ Թրամփի հետ»:
Добавить комментарий