Մասիս

Անկանոն են կրակում ու միշտ գիշերները, հայկական կողմից չեն պատասխանում, հո իրենց խելքի՞ն չեն. Մասիս Զեյնալյան

Ադրբեջանական կողմից այս գիշեր կրկին Սյունիքում կրակել են, ճիշտ է՝ կրակոցներն անկանոն են, սակայն դրանք վերջին շաբաթների ընթացքում պարբերական բնույթ են կրում։

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանի խոսքով՝ ռազմական փորձագետները, ռազմական հոգեբանները կարող են ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ է Ադրբեջանը գիշերներն անկանոն կրակում, ինքը չի կարող ասել այս կրակոցների նպատակը։

«Առայժմ անկանոն են կրակում ու միշտ գիշերները, այս պահին վտանգավոր բան չկա։ Հավանաբար կրակում են, որ վիճակը լարված պահեն, բայց դե, բնակիչները չեն կարող հող չմշակեն, մշակում են։ Կրակոցներին հայկական կողմից չեն պատասխանում, հո իրենց խելքի՞ն չեն, թշնամու ուզածն էլ դա է, որ հայկական կողմից իրենց կրակոցներին պատասխանեն ու գնան մեծ սադրանքների»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մասիս Զեյնալյանը։

Նա հիշեցրեց, որ 2022 թվականից Տեղ համայնքի հողերից 120 հեկտարն այս պահին գտնվում է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий