Опубликовано detq-editor -
https://web.telegram.org/z/#-1782073288

«Իրանի և Իսրայելի միջև լայնածավալ հակամարտության հավանականությունն այս պահին քիչ է». Վարդան Ոսկանյան

 «Քանի որ զանազան հրապարակումներ են տարածվում Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի մասին, պետք է նշել, որ այս պահին դա քիչ հավանական է»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում նշել է արևելագետ Վարդան Ոսկանյանը:

Փոքր ծավալների փոխադարձ հարվածներ և գործողություններ, միշտ էլ եղել են և լինելու են, սակայն այժմ կա մի քանի կարևորագույն գործոն, որոնք գրեթե բացառում են լայնամասշտաբ հակամարտությունը։

·         Դրանցից առաջինն այն է, որ Իրանը նույնիսկ անզեն աչքով նկատելի շրջագույն հաջողություններ է գրանցել ռազմատեխնիկական առաջընթացի առումով։ Իրանական արբանյակ ուժերը ակտիվորեն գործում են հենց Իսրայելի «քթի տակ» ոչ միայն Լիբանանում, այլ նաև Սիրիայում և այլուր։ Իսրայելում ներքաղաքական և անվտանգային իրավիճակը որոշակիորեն անկայուն է։

·         Իսրայելի հիմնական դաշնակից ու հովանավոր ԱՄՆ-ն լրջորեն զբաղված է ուկրաինական խնդրով և Թել-Ավիվին ամերիկյան լիրաժեք աջակցության ռեսուրսը համեմատաբար սահմանափակված է այս հանգամանքով։

Այլ գործոններ ևս կարելի է նշել, սակայն թերևս բավարարվենք այսքանով։

Այնպես որ, Իրան-Իսրայել դիմակայությունը շարունակվում է «չափաքանակի» կամ դրանից դուրս ոչ ահռելի շեղումների շրջանակում, ինչը սակայն չի նշանակում, թե ինչպես և բոլոր հակամարտությունների դեպքում է, անկառավարելի «կայծից» չի կարող խոշոր «հրդեհ» բռնկվել:

https://t.me/vardan_voskanyan

 

Добавить комментарий