Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը, X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը՝ անդրադառնալով Բաքվի այն մեղադրանքներին, որ  Հայաստանը ոչ ամբողջական քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին:  «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ավելի լավ և ավելի ճշգրիտ քարտեզներ չկան»,- նշել է նա:  Գերատեսչության ներկայացուցիչն անդրադարձել է նաև Ադրբեջանի մեղադրանքներին՝ իբր հայկական լեռնահանքային ձեռնարկությունների կողմից բնապահպ

Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ակшնապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը: Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը՝ անդրադառնալով Բաքվի այն մեղադրանքներին, թե  Հայաստանը ոչ ամբողջական քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին:

«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ավելի լավ և ավելի ճշգրիտ քարտեզներ չկան»,- նշել է նա:

Գերատեսչության ներկայացուցիչն անդրադարձել է նաև Ադրբեջանի մեղադրանքներին՝ իբր հայկական լեռնահանքային ձեռնարկությունների կողմից բնապահպանական վնաս հասցնելու վերաբերյալ: Բադալյանի խոսքով՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը միանշանակ մերժել է Բաքվի համապատասխան հայցը՝ Երևանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ:

Добавить комментарий