Опубликовано detq-editor -
Prezident İlham Əliyev İsrailin kəşfiyyat nazirini qəbul edib

Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի հետախուզության նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 10-ին ընդունել է Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիեին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Բաքվի x գլոբալ ֆորումի նշանակությանը: Ընդգծվել է, որ այդ միջոցառումը կազմակերպվել է բարձր մակարդակով, որին մասնակցում են աշխարհի ազդեցիկ քաղաքական գործիչներ:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները.

·         Ադրբեջանի և Իսրայելի միջև տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը,

·         Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման կարևորությունը,

·         Իլհամ Ալիևի հանդիպումը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ Մյունխենում այս տարվա փետրվարին,

·  Իսրայելի և Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարները:

Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 29-ին կայցելի Իսրայել: Այս մասին հայտնել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Այցի նպատակն Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման արարողությանը մասնակցելն է։ Սպասվում է Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի, վարչապետ Բենիամին Նեթանյահուի և արտաքին գործերի նախարար էլի Կոհենի հետ:

«Իսրայելը ծրագրում է օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ հարձակվելու Իրանի միջուկային օբյեկտների վրա, և Բաքուն համաձայնվել է դրան»,- այս մասին օրերս հայտնել էր ԱՄՆ կոնգրեսմեն Էլիոթ Էնգելին:

 Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է այս հայտարարությանը. «Այս տեսանկյունից Ադրբեջանը կարևոր երկիր է մուսուլմանական աշխարհում հակաիսրայելական այդ տրամադրվածությունները մեղմելու տեսանկյունից։ Մյուս կարևոր հանգամանքը, որը նպաստում է երկկողմ հարաբերություններին, անշուշտ, Ադրբեջանի աշխարհագրական դիրքն է՝ պայմանավորված Իրանի հարևանությամբ գտնվելու իրողությամբ և, իհարկե, Իրան-Ադրբեջան հարաբերություններում եղած խորքային խնդիրներով։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ համակողմանի համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի համար։ Հատկապես հակաիրանական քաղաքականության տիրույթում Ադրբեջանն անգնահատելի գործընկեր է Իսրայելի համար»։

Добавить комментарий