
Իրան-Հայաստան զորավարժությունները պատասխան են «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աճող լարվածությանը
Ավարտվել են Իրանի և Հայաստանի՝ երկու օր տևած համատեղ զորավարժությունները։
Ըստ իրանական IRNA գործակալության՝ զորավարժությունների ծրագրում ընդգրկված էին թեթև և ծանր զինատեսակների կիրառումը, հատուկ նշանակության ջոկատների դիպուկահարների հմտությունների ցուցադրումը, պայթեցման գործողություններ, ինչպես նաև կրակային աջակցություն:
Իրան-Հայաստան զորավարժությունները մեղմ, բայց հստակ պատասխան են «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աճող լարվածությանը, Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքի հրապարակման մեջ։
«Մենք կփշրենք սիոնիստների և բրիտանացիների պատրանքները, որոնք երազում են պարտադրել իրենց սցենարը։ «Զանգեզուրի միջանցքը» կարող է բացվել միայն այն դեպքում, եթե Իրանի պայմանները կատարվեն և այն գտնվի նրա ռազմավարական վերահսկողության ներքո: Սա միայն տարածաշրջանային խնդիր չէ, այլ Հրվ. Կովկասում աշխարհաքաղաքական ինքնիշխանության և ուժերի հավասարակշռության հարց։ Իրանը թույլ չի տա, որ այս միջանցքը վերածվի արտաքին ազդեցության և ապակայունացման գործիքի»,- ասվում է հրապարակման մեջ:
Добавить комментарий