Իրանի ռազմաօդային ուժերը ներկայացրել են առաջին «F-14» սիմուլյատոր համակարգը
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը Սպահանի Շահիդ Բաբայի օդանավակայանում ներկայացրել են առաջին «F-14» սիմուլյատոր համակարգը։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, արարողությանը մասնակցել է նաև Իրանի օդային ուժերի հրամանատար Համիդ Վահեդին։
Թռիչքի սիմուլյատորը համակարգ է, որով օդաչուի համար պատկերացվում է իրական թռիչքը՝ թռիչքի նմանատիպ պայմանները զգալու համար:
«F-14» ինքնաթիռի համակարգը բաղկացած է չորս մասից՝ օդաչուների պատրաստման սկզբնական փուլում գտնվող աուդիո-վիզուալ ստորաբաժանումից, MT սիմուլյատոր՝ սպայի մարտավարական գործողությունները վարժեցնելու համար, OFT համակարգ՝ որպես սիմուլյատոր առջևում, ինչպես նաև օդաչուների պատրաստման CPT համակարգ։
Հավելենք, որ այս համակարգերը նախագծել ու տեղայնացրել է Իրանի բանակի հետազոտությունների և ինքնաբավության կազմակերպությունը:
Добавить комментарий