
Ադրբեջանի արձագանքը՝ հայ-ադրբեջանական սահմանի համար Ֆրանսիայի անհանգստությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության առնչությամբ անհանգստությանը:
Բաքվի պնդմամբ՝ Ֆրանսիայի՝ Հայաստանին զենք մատակարարելը, ինչպես նաև՝ հակաադրբեջանական դիրքորոշումը, «չեն նպաստում խաղաղությանը, հակասում են Ժան Նոել Բարրոյի մտահոգություններին»:
«Այս երկակի մոտեցումը բացահայտում է Ֆրանսիայի կեղծավորությունը», - ասված է հայտարարության մեջ:
Նշենք՝ ավելի վաղ Բարրոն ասել էր, որ շատ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով:
Добавить комментарий