Իրանը պատրաստ է հզորացնել Իրաքի զինված ուժերը
Իրանի պաշտպանության փոխնախարար Սեյեդ Համզե Ղալանդարին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է հզորացնել Իրաքի զինված ուժերը՝ սպառազինություն մատակարարելով և օգնելով վերջինիս ռազմական արդյունաբերությանը: Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Ղալանդարին այս մասին ասել է Բաղդադում անցկացվող ռազմական ցուցահանդեսի ժամանակ։
«Մենք՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետություն, պատրաստ ենք հզորացնել մեր բարեկամներին Իրաքի զինված ուժերում զենքի և ռազմական արդյունաբերության առումով»,- հայտարարել է նա։
Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Իրանը տարբերվում է ցուցահանդեսի շատ մասնակիցներից կամ զենք վաճառողներից։ Նրա խոսքով՝ Իրանը պարզապես բիզնես չի փնտրում կամ զենքի վաճառքից գումար աշխատում։
Ղալանդարին հայտնել է, որ Իրանի պաշտպանական արդյունաբերությունը մեծ ձեռքբերումներ է ունեցել 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո՝ չնայած այն հանգամանքին, որ երկիրը գտնվում է արտաքին կոշտ պատժամիջոցների տակ։ Նա հավելել է, որ իրանցի երիտասարդներն ավիացիոն արդյունաբերության ոլորտում իրենց մեծ ջանքերով կարողացել են լավ արդյունքների հասնել, ինչը հեղափոխություն է։
Добавить комментарий