Опубликовано detq-editor -
ԱՄՆ պաշտպանության նախարարի համոզմամբ՝ ռուս-իրանական ռազմական համագործակցությունը լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի համար

ԱՄՆ պաշտպանության նախարարի համոզմամբ՝ ռուս-իրանական ռազմական համագործակցությունը լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի համար

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարծում է, որ ռուս-իրանական ռազմական համագործակցությունը լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի համար։ Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Օսթինն ասել է Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում աննախադեպ ռազմական համագործակցություն է զարգացրել Իրանի հետ։ Նա այս կապակցությամբ մտահոգություն է հայտնել՝ ռուս-իրանական փոխգործակցությունն անվանելով լուրջ մարտահրավեր։

 

Օսթինը շեշտել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև աճող ռազմավարական գործընկերությունը ներառում է Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառումը։

 

«Ի պատասխան՝ Ռուսաստանն Իրանին առաջարկել է համագործակցել հրթիռային սպառազինության և հակաօդային պաշտպանության ոլորտում»,- եզրափակել է նա։

 

Добавить комментарий