Ուիթ

Իրանի հետ միջուկային գործարքը պետք է վերջ դնի ուրանի հարստացմանը. Ուիթկոֆ

ԱՄՆ-ի և Իրանի միջև ցանկացած գործարք պետք է ներառի ուրանի հարստացման և զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իրանական ծրագրի դադարեցման դրույթներ: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։

«Իրանի հետ գործարք կկնքվի միայն այն դեպքում, եթե դա լինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո։ Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է Մերձավոր Արևելքում խաղաղության, կայունության և բարգավաճման շրջանակներ սահմանի, իսկ դա նշանակում է, որ Իրանը պետք է դադարեցնի և վերացնի միջուկային հարստացման և զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագիրը», - գրել է Ուիտկոֆը X սոցիալական ցանցում:

Добавить комментарий